Եգիպտոսի հարավում բուրգերի հայտնաբերման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի հնությունների հարցերի նախարար Մուհամեդ Իբրահիմը` հերքելով ամերիկացի հնագետի գտածոյի մասին լուրը: Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ամերիկացի հնագետ Անժելա Միքոլը Google Earth-ի օգնությամբ նոր բուրգեր է հայտնաբերել Եգիպտոսի հարավում:
«Ոչ մի նոր բուրգ Վերին Եգիպտոսում չկա, իսկ դրանց հայտնաբերման մասին լուրն ապատեղեկատվություն է»,- ասել է նախարարը: Նրա խոսքով` «բուրգերն» իրականում երկրաբանական սարահարթ է, որը բնորոշ է այդ շրջանի անապատային տեղանքին:
Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում բուրգերի «սենսացիոն հայտնաբերման» մասին ապատեղեկություն էր տարածվել, որը կրկին «հայտնաբերվել» էր Google-ի քարտեզագրման ռեսուրսի օգնությամբ:
«Պատահում է, որ Google-ն էլ է թակարդն ընկնում, և ոչ բոլոր բուրգաձև երկրաբանական կույտերն են իրականում բուրգ»,- ասել է նախարարը:
Ամերիկուհի հնագետն իր բացահայտումն արել էր առանց տնից դուրս գալու, մի քանի տարի մոնիտորի էկրանին հետևելով Վերին Եգիպտոսի անապատային շրջանների` արհեստական արբանյակով արված լուսանկարները:
Եգիպտական բուրգեր
Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը`ճամփորդներին ափշեցնող այդ արհեստական սարերը,Եգիպտոսի`հնադարում ապրած թագավորների դամբարանները:Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել:Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք,որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով:
Այսպես է կարծում գիտնականների մեծ մասը:Իսկ որոշ մասը (այդ թվում և ես) կարծում են, որ բուրգերի կառուցման գործում այլ քաղաքակրթությունների,
այսինքն այլմոլորակայինների <<մատն է խառը>>:
Այսպես է կարծում գիտնականների մեծ մասը:Իսկ որոշ մասը (այդ թվում և ես) կարծում են, որ բուրգերի կառուցման գործում այլ քաղաքակրթությունների,
այսինքն այլմոլորակայինների <<մատն է խառը>>:
Ինչպես արդեն նշեցի, բուրգերը կառուցվել են առանց որևիցէ մեխանիզմների օգնության:Այդ դեպքում հարց է առաջանում.ինչպես են այդ խեղճ,սոված ու նիհար ստրուկները բարձրացրել և իրար վրա շարել այդ ահռելի,հսկայական չափերի հասնող քարերը:Իսկ Լիբիական անապատի (որը այս դեպքում ծառայում է որպես մի մեծ ազատ տարածք) մոտ լինելու փաստը վկայում է այն մասին ,որ այն ծառայում է վայրէջք կատարելու հուշարար:Անապատում,և ոչ միայն այնտեղ, այլ նաև Սահարայում և մեծ դաշտերում բազմիցս հայտնաբերվել են տարօրինակ նշաններ, գծեր, պատկերներ:
Նրանք գալիս են այստեղ բազմաթիվ նպատակներով,բայց ամենագլխավորը` հետևելու Երկրում կատարվող էվոլուցիային,որի սկիզբը անշուշտ նրանք են դրել:
Սա Մարսից կատարված լուսանկար է...
Սա Մարսից կատարված լուսանկար է...
...որին եթե ուշադիր դիտեք կտեսնենք , որ <<մեր>> բուրգերի հետ նմանություններ ունի:
Չնայած որ նման է նաև մարդու դեմքի
Եթե բուրգերի մասին ունեք ձեր սեփական վարկածները, կամ գիտեք հետաքրքիր փաստեր, գրեք մեկնաբանություններում:Կարծում եմ հետաքրքիր կլինի դրանք քննարկելը...
Комментариев нет:
Отправить комментарий